Փաշինյանը բացատրել է, թե ինչու է կազմակերպվել Սնուփ Դոգի համերգը

Մշակութային կյանքը եռում է Երևանում: Նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք Սնուփ Դոգի համերգն էլ,  ըստ Փաշինյանի, դրա վկայություններից մեկն է։

 

ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև հարցին՝ ինչու՞ է կառավարությունը 6  միլիոն դոլար հատկացնում այդ համերգի կազմակերպման համար։

 

«Մենք ասում ենք՝ մենք 3 000 տարվա ժողովուրդ ենք, 3 000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- ասել է Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ