«Դուք ընտրողներին մոլորեցնում եք». Ֆրանսիացի սենատորի թեկնածուն քարոզարշավի լուսանկարները ֆոտոշոփ է արել

Ֆրանսիացի քաղաքական գործչին քննադատել են ընտրողներին «մոլորեցնելու» համար՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաներ՝ իր նախընտրական պաստառներում երիտասարդական փայլ հաղորդելու համար:

 

Ժուլիետ դե Կոզենսը, ով այս ամիս Ֆրանսիայի Սենատի ընտրություններում թեկնածու է առաջադրվել, վերջին պաստառներում նկարահանվել է ավելի հոլիվուդյան կերպարով՝ համեմատած իր սովորական արտաքինի հետ:

 

Դե Կոզանսը մոտ 40 տարեկան է, սակայն ստույգ տարիքը չի նշել։ Պաստառում, որը թողարկվել է այս տարվա մարտին, նա ֆոտոշափի միջոցով իրեն երիտասարադցրել է:

 

«Դուք ընտրողներին մոլորեցնում եք». Սոցցանցերում ընտրողները քննադատել են Դե Կոզանսին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ