Քանի՞ մարդ է Արցախից եկել Հայաստան այսօր․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարություն է տարածել․ 

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները (հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու մշտական բնակության վայրը) դիմել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի քաղաքացիների ընդունելության կետ՝ մշտական բնակության վայր վերադառնալու համար։ 

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են մարդկանց տեղափոխումը, անվտանգ ուղեկցումը Լաչինի միջանցքով՝ ադրբեջանական սահմանային հսկողության անցակետով, օգնել են բարձել և տեղափոխել գույքը, ապահովել հարմարավետ ավտոբուսներով նրանց տեղաշարժը։ 

Քաղաքականություն

Պատահարներ