Տեղումներ կլինեն. առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ին, 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ 

Երևանում սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քաղաքականություն

Պատահարներ