Արցախի տեղեկատվական շտաբը՝ 2 ճանապարհներով հումանիտար բեռների տեղափոխման մասին

Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

Տեղեկացվում է նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: 

 

Հիշեցնենք, այսօր առավոտյան Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել։ Հայտնել էինք նաև, թե ինչ բեռներ են ուղարկվել։

Քաղաքականություն

Պատահարներ