Բեռների տեղափոխումը Արցախ չի վերացնում շրջափակումը․ Բալայան

Աղդամի երթուղով բեռնափոխադրումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի բացում, այսինքն` շրջափակման վերացման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

 

«Սա չի դիտվում որպես Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի ապօրինի շրջափակման վերացում։ Ընդհակառակը, այսօրվա մատակարարումը սադիստական շրջափակման ուժեղացում է, որը շարունակվում է 9 ամիս»,– գրել է նա։

 

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։ Հրապարակվել են նաև կադրեր՝ ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ։

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ