Եվգենի Պրիգոժինի կինը փոխել է ազգանունը

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Վագների ղեկավար` Եվգենի Պրիգոժինի կինը, փոխել է անձնագրի տվյալները։ Այս մասին հայտնում է Fontanka-ն՝ հղում կատարելով SPARK համակարգում առկա տեղեկատվությանը։

 

Հրապարակման մեջ ասվում է, որ Պրիգոժինի այրին այժմ կոչվում է Լյուբով Վալենտինովնա Կրյաժևա։ Հրատարակությունը նշում է, որ սա Պրիգոժինի կնոջ օրիորդական ազգանունն է, ով նրա հետ ապրել է մոտ քառորդ դար և երեք երեխա է ունեցել։

 

Ազգանվան փոփոխության մասին տվյալները SPARK-ը ստացել է սեպտեմբերի 15-ին։ Տվյալներ չկան, թե երբ է եղել փոփոխությունը։

Քաղաքականություն

Պատահարներ