Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաները Աղդամով մտել են Ասկերան

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ Աղդամով շարժվել են Ստեփանակերտի ուղղությամբ և արդեն հասել են Ասկերան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն իր հերթին հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը։

Քաղաքականություն

Պատահարներ