ԼՈՒՍԱՆԿԱՐ. Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխվել է Բաքվի ռազմավարների պուրակ

Շուշիի ապամոնտաժված տանկ-հուշարձանը այսօր տեղափոխվել է Բաքվի «ռազմավարների պուրակ»: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Ավելի վաղ հայտնել էինք որ ադրբեջանցիներն օկուպացված Շուշիում ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներն ապամոնտաժման կադրեր էին հրապարակում։

 

 

 

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։    
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:    
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։    

 

 

Քաղաքականություն

Պատահարներ