ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միասնական լինելու ժամանակն է. Պետրակովի կոչը` Լատվիա-Հայաստան խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ դիմել է երկրպագուներին։
 

«Սիրելի հայեր, սիրելի երկրպագուներ, ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղ է անցկացնելու Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ ձեզ աջակցել մեր թիմին։ Մեզ համար ցանկացած հանդիպում նման է եզրափակիչի։ Սպասում ենք բոլորիդ։ Ես գիտեմ, որ շատ երկրպագուներ Եվրոպայից ու Հայաստանի պատրաստվում են մեկնել Ռիգա։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երկրպագու։ Առաջ հայեր»,-ասել է Պետրակովը։
 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում հոկտեմբերի 12-ին Ռիգայում կմրցի Լատվիայի թիմի հետ։ Դրանից 3 օր անց Պետրակովի գլխավորած թիմն ընկերական խաղ կունենա Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ