Reuters-ի լուսանկարիչը զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լիբանանում իսրայելական կրակից

Իսրայելական զորքերը հրասայլերից կրակ են բացել հարավային Լիբանանի շրջանի ուղղությամբ, որտեղից պաղեստինյան արմատականները զինված հարձակում են նախաձեռնել: 

Ալմա էլ-Շաաբի շրջանում կրակի տակ են հայտնվել մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոլրագրողներ և «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի նկարահանող խումբը։  Զոհվել է լիբանանցի լուսանկարիչ Իսամ Աբդալլան, ով աշխատել է Reuters-ում, ևս երկուսը վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։ 

Ավելի վաղ Լիբանանի բանակի մամուլի վարչությունը հայտնել է, որ Ալմա էլ-Շաաբի բարձունքում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն տուժածներ չկան: 

Լրագրողները մեկնել են այդ սահմանամերձ շրջան՝ ռեպորտաժներ պատրաստելու, և ճանապարհին հրետակոծվել են իսրայելական հրասայլերից: 

 

Քաղաքականություն

Պատահարներ