Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ 
«Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում նաև ամպրոպ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ 

Քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ 
 

Երևան քաղաքում նույնպես այսօր և հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։շ 
 

Քաղաքականություն

Պատահարներ