Հայ մարզիկները դուրս են եկել Սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչ

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի հետ։

Մարտական սամբո

88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի հետ։

71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջեց սերբ մրցակցին և դարձավ ԱԱ բրոնզե մեդալակիր։

Քաղաքականություն