Ուրարտուի ֆուտբոլիստները կարմիր քարտ են ստացել և հեռացվել` խաղադաշտից

Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Մրցավարի ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի և կիսապաշտպան Մարկոս Ժունիորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և երկու ֆուտբոլիստներն էլ կարմիր քարտ են ստացել։

Խաղավերջում խաղադաշտից հեռացվել է նաև տանտերերի ֆուտբոլիստ Չուկվուեբուկվա Օկորոնկվոն: 

Քաղաքականություն