ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեսկովն՝ Իլոն Մասկի կերպարում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «վերածվել» է Իլոն Մասկի՝ փորձարկելով Sberbank-ի մասնագետների կողմից ստեղծված խորը կեղծ ծառայությունը։ Տեսանյութը հրապարակվել է տելեգրամյան ալիքներում։ 


Ցուցահանդեսում, որը կազմակերպվել է «Ճամփորդություն դեպի արհեստական ​​ինտելեկտի աշխարհ» համաժողովի շրջանակներում, Իլոն Մասկի կերպարից բացի այցելուները կարող էին «փորձել» դերասանուհի Էմմա Ուոթսոնի դեմքը։ Նեյրոնային ցանցի տեխնոլոգիան իրական ժամանակում փոխակերպում է տեսանյութը։


Խորը ֆեյքերի դեմ պայքարի հնարավոր ուղիների մասին լրագրողների հարցին՝ Պեսկովը վստահություն է հայտնել, որ նման ալգորիթմների աշխատանքը կարելի է հայտնաբերել, եւ գոհունակություն է հայտնել, որ ընկերությունում լուծումներ են մշակվում նման տեխնոլոգիական հնարքները բացահայտելու համար:


«Երիտասարդներն ալգորիթմներ են մշակում, դա շատ լավ է», - նշել է Պեսկովը:



Քաղաքականություն

Պատահարներ