Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները վաճառվել են աճուրդում ռեորդային գնով

NBA-ի նախկին խաղացող Մայքլ Ջորդանի 6 զույգ սպորտային կոշիկները վաճառվել են աճուրդում։

Դրանք գնորդի վրա արժեցել են ռեկորդային 8,032 միլիոն դոլար, գրում է AFP-ն՝ Sotheby's աճուրդի տան վրա հղումով։



Հավաքածուում ներկայացված էին մարզակոշիկները, որոնք բասկետբոլիստը կրել է NBA-ի տիտղոսի համար վճռորոշ խաղերում։

Ջորդանը «Chicago Bulls»-ի կազմում դարձել է NBA-ի չեմպիոն 1991-1993 և 1996-1998 թվականներին:

Նա ինքնագիր է թողել չորս զույգ սպորտային կոշիկների վրա։ Sotheby's-ը հայտարարել է, որ բասկետբոլիստի կոշիկների համար վճարված գինը «հազիվ թե երբևէ կրկնվի»: Գնորդի ինքնությունը չի բացահայտվում։

Քաղաքականություն

Պատահարներ