ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում մարդատար ավտոմեքենան կամրջից ընկել է Կուր գետը. ուղևորը մահացել է

Թբիլիսիում մարդատար ավտոմեքենան Մետեխի կամրջից ընկել է Կուր գետը։ Մեքենայում եղած ուղևորներից մեկը մահացել է:


Դեպքը գիշերն է տեղի ունեցել, ըստ ականատեսների՝ հինգշաբթի ուշ երեկոյան մեքենան բախվել է Մետեխի կամրջի ցանկապատին ու ընկել գետը։ Դեպքի վայրում չորս ժամ շարունակվել է որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքներին ներգրավվել են ջրասուզակներ և հատուկ տեխնիկա։ 


Կեսգիշերից հետո մեքենան հայտնաբերվել և ներքևից բարձրացվել է։ Ըստ փրկարարների՝ մեկ մարդ մահացել է։



Քաղաքականություն