ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ բռնկումն ու ծուխը տեսանելի են տարբեր շրջաններում

Սանկտ Պետերբուրգի հարավում՝ Պուլկովո օդանավակայանի շրջանում, լուրջ հրդեհ է տեղի ունենում։ Ինչպես հաղորդում է Readovka ցանցային պարբերականը, հրդեհը բռնկվել է Վոլխոնսկի մայրուղու վրա։


Տեղի բնակիչների խոսքով՝ հրդեհի բռնկումն ու ծուխը տեսանելի են Պետերբուրգի տարբեր շրջաններում։


Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքում գտնվում է արդյունաբերական գոտի, որի տարածքում կան բազմաթիվ պահեստներ:


Թե ինչն է հրդեհի պատճառը, դեռ հայտնի չէ։ Սանկտ Պետերբուրգի բնակիչները բողոքում են, որ այնտեղ, որտեղ հասնում է հրդեհի ծուխը, դժվարացել է շնչել։


Տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքային իշխանություններից պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել:

Քաղաքականություն