ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում՝ Բաթ օկրուգի Ինգալս Ֆիլդ օդանավակայանի թռիչքուղուց ոչ հեռու, մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հաղորդում Է Fox 17 հեռուստաալիքը, տեղի ունեցածի հետեւանքով չորս մարդ Է զոհվել:


Լրագրողները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում: Թե ուր է ուղեւորվել երկշարժիչային ինքնաթիռը, ինչպես նաեւ ինչն է եղել դրա անկման պատճառը, հայտնի չէ:


«Օդանավակայանում հաստատել են վթարի հետեւանքով չորս մարդու մահը, սակայն ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվել այն մասին, թե դեռ ողջ մնացածներ եղել են, թե ոչ», — ասվում է հոդվածում:


Վթարի վայրում աշխատում են տեղի վթարափրկարարական ծառայությունները։ Այս պահին պատկան մարմինների աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչն է տեղի ունեցածի պատճառը:

Քաղաքականություն