ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում Իլ-76 ռազմական օդանավը բռնկվել է երկնքում

Իվանովոյի մարզում օդ բարձրանալիս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:


Հաղորդվում է, որ աղետի պատճառ է դարձել ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Ինքնաթիռում եղել է 15 մարդ՝ անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են։


Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը մեկնել է «Իվանովո» օդանավակայան։


Հրապարակվել են նաև տեսակադրեր: 

Քաղաքականություն