ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրավառության հետևանքով զոհվել է 26 մարդ, այրվածքներ ստացել 4 360 մարդ․ Իրան

Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ արված հրավառության հետևանքով զոհվել է 26 մարդ, այրվածքներ ստացել 4 360 մարդ: Այս մասին հայտնում է իրանական Մեհր գործակալությունը։


Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի տեղեկատվության համաձայն՝ տոների ընթացքում շտապօգնության շուրջ 1,4 հազար կայան տեղափոխվել է բարձր պատրաստության ռեժիմ: Միայն Թեհրանում մեկ օրում 1,8 հազար ահազանգ է ստացվել հրդեհի վտանգի մասին, մայրաքաղաքի 2 բնակիչ զոհվել է: Քաղաքացիները հիմնականում այրվածքներ են ստանում խարույկի վրայով ցատկելու և պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործման պատճառով ։


Ամեն տարի վերջին չորեքշաբթի օրը իրանական Նոր տարվա ՝ Նոուրուզի, մարտի 21 - ի նախաշեմին ամբողջ Իսլամական Հանրապետությունում նշվում է Չահարշանբեի հնագույն տոներից մեկը ՝ Սուրին կամ «կարմիր չորեքշաբթի»- ը: Միլիոնավոր իրանցիներ դուրս են գալիս քաղաքների և գյուղերի փողոցներ և խարույկներ վառում, որոնց վրայով ցատկում են ամբողջ գիշեր:



Քաղաքականություն