ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման պահը

Իվանովոյի մարզում մարտի 12-ին տեղի ունեցած Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պահը ֆիքսվել է տեսանյութում, կադրերը հրապարակել է SHOT-ը։ Ընկնելուց անմիջապես առաջ այրվող շարժիչով կողմը դիպել է ծառերին, ինչի հետևանքով ինքնաթիռի դիմացի հատվածը կտրուկ իջել է ցած, և  բախվել` գետնին։


Անձնակազմի վերջին խոսքերը, ըստ SHOT-ի աղբյուրի, հաղորդում է եղել չորրորդ շարժիչի և դրանից դուրս թռչող շեղբերի հրդեհի մասին, որոնք վնասել են համակարգերը։ Հենց այս պատճառով էլ ինքնաթիռը չի կարողացել հասնել այն օդանավակայանին, որտեղից մի քանի րոպե առաջ օդ էր բարձրացել։


Հիշեցնենք, որ մարտի 12-ին Իվանովոյի մարզում կործանվել էր ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։ Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռը շեղել բնակելի շենքերից, սակայն չեն հասցրել փրկվել։ Ողբերգության հետեւանքով զոհվել է 16 մարդ, որոնցից հինգը Օրենբուրգի 117-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գնդի օդաչուներ են։ Տեղի ունեցածի հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է։

Քաղաքականություն