«Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը խաղաղության գործընթացին». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ «Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը»,- ասել է Փաշինյանը:


Նրա խոսքով, ներկայացվել է նաև 1991թ. Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնց առնչությամբ Բաքվից դրական արձագանք չեն ստացել մինչ օրս։


Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Վարչապետի խոսքով, Թուրքիայի հետ դեռ 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածություների իրագործումը կարող է դրական ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ