Շուրջ 9000 երեխա գնդակոծությունների պատճառով կտարհանվի․ Բելգորոդի մարզ

Բելգորոդի մարզի իշխանությունները Ուկրաինայի Զինված ուժերի կողմից գնդակոծությունների պատճառով որոշում են կայացրել ՌԴ այլ շրջաններ տեղափոխել շուրջ 9000 երեխայի: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ 


«Այժմ մենք պլանավորում ենք մոտավորապես 9000 երեխա դուրս բերել Բելգորոդից, Բելգորոդի շրջանից, Շեբեկինոյի շրջանից, Գրայվորոնի շրջանից: Մարտի 22-ին 1200 երեխա կմեկնի Պենզա, Տամբով և Կալուգա: Հաջորդը Ստավրոպոլի երկրամասն է», - հայտարերել է Գլադկովը։ 


Նա հայտնել է, որ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունների ժամանակ զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 98-ը՝ վիրավորվել։ Նաև տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հերթական գնդակոծության հետևանքով մի աղջիկ զրկվել է ձեռքից:




Քաղաքականություն

Պատահարներ