ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տիկինը դու ես, արա». ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվեց

Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակության անդամ տիկին Կյուրեղյանին ընդհատելու ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը հացրեց՝ ինչի համար են անջատում տիկին Կյուրեղյանի խոսափողը, Հակոբ Արշակյանը շփոթվեց և Սեյրան Օհանյանին անվանեց «Տիկին Օհանյան»։

Այնուհետև Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը փորձում էին համոզել, որ Հակոբ Արշակյանը նման ձևով չի դիմել Սեյրան Օհանյանին։

«Ձեզնից նեողություն եմ անկնալում, պարոն Սեյրան Օհանյան։ Սեյրան Օհանյան, որը եղել է նախկին պաշտպանության նախարար և ունի տղամարդկային պատիվ։ Ներողություն չխնդրելով՝ ես հասկացա թե դուք ինչ արժանիքների տեր մարդ եք»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Այնուհետև, քիչ հետո Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նման բան եղել է և Սեյրան Օհանյանին «Տիկին Օհանյան»-ով է դիմել և իրենց մեջ ամեն բան հարթվել է։

«Իսկապես մենք տիկին ասելով՝ նույնիսկ, եթե շփոթմունքով, ոչ մի վիրավորանքի նշույլ չկա։ Ես գնացի, նայեցի, և այո նման բան եղել է, ես շփոթմունով նման ձեով եմ դիմել»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Ավելի ուշ Հակոբ Արշակյանն ու Սեյրան Օհանյանը պարզել են՝ ով և ում է «տիկին» ասել և ինչու ու հաշտվել են: 

Մանրամասները՝ տեսանյութում



Քաղաքականություն

Պատահարներ