Ծրագիրը ձախողվել է. այն շարունակելու լավատեսական հիմք չկա. Փաշինյանը՝ «Ֆլայ Առնա»-ի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ազգային ավիափոխադրող ունենալու խնդրից․ «Ազգային ավիափոխադրող, կարծես, ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Առնան», որը հիմնվել էր պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել գրանցումից։ Մենք այդ մասին ի՞նչ դիրքորոշում ունենք, ի՞նչ ենք անելու, անելու՞ ենք ինչ-որ բան, թե՞ չենք անելու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ավիաշուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել․ «Տեղյակ եք, որ որոշակի զարգացումներ են եղել՝ կապված մեր քաղ. ավիացիայի հետ, մասնավորապես, Եվրամիության սև ցուցակում հայտնվելը. և, այո, վատ պատմություն է, նաև՝ որոշակի հետևություններ արվում են»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ որոշ գործողություններից հետո Հայաստանը դուրս կգա ԵՄ սև ցուցակից։

Քաղաքականություն

Պատահարներ