Հանրապետականները պատրաստ են Նեթանյահուին հրավիրել Կոնգրես

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դիտարկում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Կոնգրեսում ելույթի համար հրավիրելու հարցը, հայտնում է CNN-ը։


«(...) Մենք կարող ենք փորձել կազմակերպել դա»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։


Նրա խոսքով՝ այժմ կարևոր է «համերաշխություն և աջակցություն ցուցաբերել Իսրայելին»։


«Այս առավոտ ես երկար զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ և վերահաստատեցի նրան Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ամուր աջակցությունն Իսրայելին», - հավելել է նա։


Ինչպես նշում է CNN-ը, Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալու հրավերը կպահանջի Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի աջակցությունը, ով նախկինում կտրուկ քննադատել է Նեթանյահուին և կոչ արել Իսրայելին նոր ընտրություններ անցկացնել։

Քաղաքականություն

Պատահարներ