ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտավախություն չկա՞, որ կարող է դեղորայքի գինը բարձրանալ․ լրագրողը՝ Ավանեսյանին

Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և այս շաբաթ նկատում ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է ամեն ինչ գործում։ Մեզ համար շատ կարևոր են ձեր ահազանգերը, որպեսզի վեր հանենք առաջացած խնդիրներն ու հրատապ լուծումներ տանք, առաջ գնանք»,– նշել  է Անդրեասյանը։


Նրա խոսքով` պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան, ու սա շատ նորմալ գործընթաց է։


Հարցին` արդյոք մտավախություն չկա՞, որ կարող է դեղորայքի գինը բարձրանալ, Ավանեսյանը նշել է, որ նման բան չի լինի։ Բացատրել է` նախկինում, որ թուղթը տպելու համար միջինում 8 դրամ էր ծախսվում, այսօր արդեն նման բան չի լինելու, այսինքն` ծախսերի կրճատում է, ոչ թե ավելացում։


Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն

Պատահարներ