Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ

«Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։


«4 հոգի թմրանյութի ազդեցության տակ են եղել։ Թե ինչ թմրանյութ կամ հոգեմետ դեղեր են նրանք օգտագործել, կպարզվի փորձաքննությամբ», - ասել Է գործակալության զրուցակիցը։


Նա չի բացառել, որ նրանք միայն ահաբեկչության օրը չէ, որ արգելված նյութեր են ընդունել։ 

Քաղաքականություն

Պատահարներ