ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում 8 մարդ է ձերբակալվել․ հայտնի է պատճառը

Թուրքիայի իրավապահները 8 մարդու են ձերբակալել իսրայելական հետախուզության հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։


Նա նշել է, որ կասկածներ կան, որ այդ անձինք տեղեկություններ են հավաքել իսրայելական հետախուզության ուշադրության կենտրոնում հայտնված մասնավոր անձանց և ընկերությունների մասին և այդ տեղեկությունները փոխանցել իսրայելական հատուկ ծառայության ներկայացուցիչներին։


Երլիկայայի խոսքով` կասկածյալներից երկուսը կալանավորվել են, վեցի նկատմամբ դատական վերահսկողության որոշում է կայացվել:




Քաղաքականություն