Վտանգի գոտին ինքնակամ լքել չցանկացողներին բռնի ուժով կտարհանենք. Օրենբուրգի քաղաքապետ

Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը դիմել է այն շրջանների բնակիչներին, որոնց տները գտնվում են ջրհեղեղի գոտում և պահանջել, որ «բոլորն անհապաղ լքեն իրենց տները»:

Հակառակ դեպքում բնակիչները հարկադիր տարհանվելու են։

«Շուտով մենք նախազգուշացման համակարգ ենք օգտագործելու, խնդրում ենք լուրջ վերաբերվել ազդանշանին: Մենք այլևս ժամանակ չունենք համոզելու համար: Վտանգի գոտուց ինքնակամ լքել չցանկացողներին ոստիկանների մասնակցությամբ բռնի ուժով կտարհանենք»,- գրել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Օրսկում ավելի քան 2,4 հազար բնակելի տներ և 3 հազար տնամերձ տարածքներ են հեղեղվել։ Փլուզվել է Օրսկ քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը: Հեղեղումների պատճառով 4 մարդ է մահացել։ Մարզի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել։


Քաղաքականություն