Հուսադրող լուրեր. Տոյվո Կլաարը՝ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ», - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը:


Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:


Երևանն ու Բաքուն այսօր հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:



Քաղաքականություն