Առաջին հենասյունը տեղադրելուց հետո Տավուշում որևէ դիրք հանձնվե՞լ է․ հարց՝ ՊՆ փոխնախարարին

Տավուշում որևէ դիրք չի հանձնվել։ Այս մասին Oragir.News-ի թղթակցին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե առաջին հենասյունը տեղադրելուց հետո որևէ դիրք հանձնվե՞լ է։


Ի պատասխան հարցին էլ՝ խոսակցություններ կան, որ ադրբեջանցիները Տավուշի հատվածում առաջացել և ինչ-որ կետում արդեն դրոշ են տեղադրել՝ ասել է․ «Հետևեք պաշտոնական լրահոսին և նման ստահոդ լուրեր տարածողներին էլ հորդորեք հետևել միայն պաշտոնական լրահոսին»։


Դիտարկմանը՝ այսիքն որևէ փոփոխություն չի՞ եղել, դիրքերի հանձնում չի՞ եղել՝ Սարգսյանն արձագանքել է, որ կառավարությունը շատ թափանցիկ է գործում և որևէ դիրք չի հանձնվել։

Քաղաքականություն

Պատահարներ