ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալանավորվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով՝ մինչև հունիսի 23-ը կալանավորել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին, որը երեկ ձերբակալվել էր կաշառք վերցնելու կասկածանքով:


Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):


Իվանովին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։ Նա դատարան է ներկայացել զինվորական համազգեստով, դատարանի որոշումից անմիջապես հետո նրան քաղաքացիական հագուստով տեղափոխել են քննչական մեկուսարան։ Իվանովը չի ընդունել իր մեղքը։


Նույն գործի շրջանակներում երկու ամսով կալանավորվել է նաև Իվանովի մտերիմ ընկերը` Սերգեյ Բորոդինը։


Նրանց մեղադրում են երրորդ անձանց հետ հանցավոր համաձայնությամբ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթակապալառու աշխատանքներ իրականացնելիս գույքային բնույթի ծառայություններ մատուցելու ձևով կաշառք ստանալու համար։



Քաղաքականություն

Պատահարներ