Բերման ենթարկվածների թիվը` ժամը 15։00-ի դրությամբ

Ժամը 15։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 30 մասնակից, Նոյեմբերյանից՝ 12 անձ: Այս մասին Auroranews-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։


Հիշեցնենք, որ Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական մեծ ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։


Այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում:


Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:





Քաղաքականություն

Պատահարներ