Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը: Անհնազանդության ակցիաները շարունակվում են


Հիշեցնենք, որ Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական մեծ ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։


Այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:


Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:


Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանությունից: Նրանցից 17-ը՝ Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում:



Քաղաքականություն

Պատահարներ