ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը բերման ենթարկելով ցուցարարներին

ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը բերման ենթարկելով ցուցարարներին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։


Հիշեցնենք, որ Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։


Բացի այդ, այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Խորենացի–Զաքյան հատվածը, Խորենացի փողոցը։





Քաղաքականություն

Պատահարներ