ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 


«Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:


Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:


Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:


Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»,-գրել է նա:  

Քաղաքականություն

Պատահարներ