ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ դրական եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանը` Բաքվից գազ գնելու մասին

Երևանը պատրաստ է գազի գնման հարցը քննարկել Բաքվի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ասել է նա։


Ըստ Սիմոնյանի՝ այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։


«Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասել է ԱԺ նախագահը։


Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։


Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ