ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ի՞նչ ա կրիպտոարժույթը, ես մեծ պրոբլեմ եմ տեսնում. Փաշինյան

Առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը և նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՆԳՆ–ի փոխնախարար Արփինե Սարգսյանը։


«Ինչ խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության, խոսել ենք բացասական ենթատեքստով, դրանով հանցագործություն են անում, թմրանյութ են վաճառում, բայց այդ նույնը անում են մեզ հայտնի ավանդական փողով։ Երբ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կա՛մ թմրանյութ ա, կա՛մ կաշառք ա, կա՛մ փողի լվացում ա, իսկ սովորական փողով այդ ամենը չի՞ արվում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց՝ ի վերջո, ի՞նչ է կրիպտոարժույթը, որքանո՞վ այն դերակատարում ունի ՀՀ տնտեսության մեջ, արդյոք որևէ մեկը հաշվել է դա.


«Ես մեծ պրոբլեմ եմ տեսնում»,- շեշտեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ