Եղանակի տեսություն. անձրևները ևս մի քանի օր կշարունակվեն

Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։ 

Օդերևութաբանները մայիսի 5-8-ը անձրև ու ամպրոպ են կանխատեսում նաև Երևանում, երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հաղորդվում է, որ այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 20-22, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։

Տեղումները կդադարեն մայիսի 9-ին։


Քաղաքականություն

Պատահարներ