«Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է». Զելենսկի

Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 110-րդ առանձին բրիգադի զինվորականները խոցել են հերթական ռուսական Սու-25 կործանիչը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված հերթական տեսաուղերձում։


«Մեր յուրաքանչյուր մարտական  բրիգադ, որն ամուր է պահում դիրքերը, մեր յուրաքանչյուր մարտիկ, որն արդյունք է ապահովում իր համար, իր գործընկերների համար, իր ստորաբաժանման համար, պաշտպանում է ամբողջ Ուկրաինան»,-ասել է Զելենսկին:


Նույն տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը կոչ է արել երկրի քաղաքացիներին չկորցնել զգոնությունը: Զելենսկին նշել է, որ ՌԴ-ն փորձում է խափանել խաղաղության գլոբալ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հունիսին Շվեյցարիայում:


«Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է, և ամեն օր իր պետությունն ինչ-որ բան է անում դա ապացուցելու համար։ Եվ այդ չարիքը հաղթահարելու, պատերազմը հաղթահարելու համար մեզ խաղաղության առավելագույն միասնություն է պետք», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Քաղաքականություն