Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվածներում մայիսի 1-ից սեպտեմբերի 15-17-ը ջրամատակարարումը կատարվելու է ժամային գրաֆիկով, և 2024 թվականի հունվարի 1-ից այն արդեն ուժի մեջ է մտել:


Ընկերությունից, հրապարակման մեջ տեղեկացրել են, որ ջրամատակարարման ժամանակացույցն ամբողջ 2024 թ. համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին:


Վաղ առավոտից Auroranews զանգահարած քաղաքացիները վրդովված նշում են, որ ջրի երկրում ջորը ժամով են դարձնում․ հին ու բարի «ավանդույթները» նոր թափ են հավաքում, ամեն տարի սահմաններն ընդլայնում են, նոր փողոցներ է ներգրավվում ջուրը ժամով դարձնելու «սուրբ գործին»:


Քաղաքացիների խոսքով՝ ամառվա շոգին ընդառաջ ինչպես կարելի է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 07։00-ն (24:00-07:00) անջատել: Ասում են՝ աշխարհի ամենահամեղ և քաղցր խմելու ջուրը Հայաստանում է: Դարեր շարունակ էլ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Արի ու տես այսօր խմելու ջրի խնդրի առաջ ենք կանգնում միայն ամառվա ամիսներին, արդյո՞ք այստեղ նորից լողավազանների «անխափան» աշխատանքը ապահովելը չէ:


Քաղաքացիների ահազանգերի հետքերով Auroranews -ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ տեղեկությունը հրապարակվել է դեռ անցյալ տարի, մի քանի կետեր ունեն ինչի պատճառով այս տարի ամառային գրաֆիկ է կազմվել:


«Առաջինը Երևանում կառուցապատման ծավալների աննախադեպ աճն է, որի հետևանքով մեր բաժանորդներն են ավելացել, դա նշանակում է, որ ջրասպառումն է մեծացել: Նաև տարեց տարի ինքնահոս եղանակով ջրաղբյուրներից ստացվող ջրերի քանակն է նվազել ու խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը, ապօրինությունները, ինչը բերում է նրան, որ ջրաքանակը չի բավարարում տվյալ բնակավայրերի տվյալ տարածքի համար:


Այսինքն մեր բոլոր տեխնիկական հնարավորությունները հաշվի առնելով վերլուծելով ամառվա համար, մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը այս գրաֆիկն է սահմանվել:


Գիշերը երբ ջուրը անջատվում է դա օգնում է, որ ջրամբարները լցվեն ու արդեն ցերեկային ժամերին բնակիչները կանոնավոր ջրամատակարարում ունենան: Եթե անընդհատ պետք է ցերեկը խնդիր ունենա բնակիչը, անհանգստություն պատճառվի, խնդիր լինի, այս դեպքում այս տաբերակն է ընտրվել, ու այս տաբերակով է հարցին լուծում տրվել»,- պարզաբանեցին ընկերությունից:


Հարցին՝ այս անջատումների օգնությամբ լողավազանների ջուրն է աապահովվո՞ւմ, ասացին, որ դա պարզապես թյուր կարծիք է։ 





Քաղաքականություն

Պատահարներ