Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի ղեկավարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։


Շնորհավորանքներ են հղվել նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։


Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք՝ հարաբերությունների զարգացման համար։

Քաղաքականություն

Պատահարներ