ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում նախատեսված ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը», - ասել Է նա։ 


Զախարովան հիշեցրել է, որ այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը:


Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում:

Քաղաքականություն

Պատահարներ