Օրվա լրահոս

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է վերջին շրջանում նախագահ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին ու Հայոց ցեղասպանության անհիմն ժխտումներին։ Թուրքական T24․.com-ում տեղադրված հրապարակման մեջ Հասան Ջեմալը Էրդողանին խորհուրդ է տվել մի քիչ ազնիվ լինել, ազնիվ եւ հիշել նախկինում արած հայտարարությունները։ Հասան Ջեմալը, շեշտելով, որ Էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո հայտարարել է, թե Թուրքիայի պատմությունն ու անցյալը մաքրամաքուր են, հիշեցրել է ավելի վաղ Էրդողանի արած հայտարարությունները։ «Իսկ ո՞վ էր 1915-ի հետ կապված ցավակցություն հայտնում հայերին։ Իսկ ով էր 2010-ին հայտարարում, թե 1938-ին Դերսիմում 50 հազար անմեղ է կոտորվել։ Միթե՞ սրանք քո խոսքերը չեն։ Իսկ 1955-ի սեպտեմբերի 6-ի ու-7-ի հայերի ու հույների կոտորածները, Չորումի կոտրածները, Մարաշի կոտորածները, Մադըմաքի կոտորածները, Ռոբոսկիի կոտրածները։ Սրա՞նք են մեր մաքրամաքուր պատմության էջերը»,-գրել է Հասան Ջեմալը։

Վերջին նորություններ