Օրվա լրահոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբից: «Դինամոյի» գլխավոր մարզիչ Յուրի Կալատվինցևը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը: Ռուսաստանցի մասնագետի հետ ակումբից հեռացել են նաև նրա օգնականները, այդ թվում՝ 43-ամյա Բերեզովսկին: Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մարզչական շտաբում աշխատում էր 2015 թվականից: Նա թիմի դարպասապահների մարզիչն էր:

Վերջին նորություններ