Օրվա լրահոս

Իտալիայի ոստիկանությունը ներխուժել է Հռոմի հյուրանոցում ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սենյակ՝ նրան ձերբկալելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պատգամավորը: Պարզվում է, որ 2008 թվականի ՀՀ իշխանությունների դիմումով պատգամավորը Ինտերպոլով գտնվում էր հետախուզման մեջ, իսկ իտալական ոստիկանությունը գնացել է 10 տարվա վաղեմություն ունեցող հետախուզման հետքերով: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», - գրել է Փաշինյանը:

Վերջին նորություններ