Օրվա լրահոս

Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները: Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվել է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահել է աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:

Վերջին նորություններ