Օրվա լրահոս

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարություններին: «Օրերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակավ պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում այն, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր): Նա նաև ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է Նիկոլ Փաշինյանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր: Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն», - նշվում է հաղորդագրության մեջ: «Լավ կլինի՝ Ջոն Բոլթոնը իսկապես խորհեր իր ասածների իմաստի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: Եվս մեկ անգամ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին: «Թվում էր՝ ներքին գործերի ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ անպարկեշտություն հնարավոր չէ պատկերացնել, բայց պարզվեց, որ հնարավոր է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին նորություններ